Վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների հետ

Վարչապետը հանդիպել է ռուսական առաջատար ԶԼՄ-ների հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ռուսական առաջատար զանգվածային լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են ՏԱՍՍ, ՌԻԱ Նովոստի, Ինտերֆաքս, Lenta.ru լրատվական գործակալությունների, «Էխո Մոսկվի», «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանների, «Կոմերսանտ», «Իզվեստիա», «Մոսկովսկի կոմսոմոլեց», «Նեզավիսիմայա գազետա» թերթերի և RT հեռուստաընկերության լրագրողները:

Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը կարևորել է նրանց այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի Ռուսաստանում առավել հանգամանալից և բազմակողմանի ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն ու փոփոխությունները:

Վարչապետը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը և այլ թեմաների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---