Փաշինյանը հուսով է՝ մինչև 2019-ի ավարտը ռուսական գազի գինը հնարավոր կլինի նվազեցնել

Փաշինյանը հուսով է՝ մինչև 2019-ի ավարտը ռուսական գազի գինը հնարավոր կլինի նվազեցնել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ մինչև 2019-ի ավարտը հնարավոր կլինի հասնել ռուսական գազի գնի նվազեցմանը: Այդ մասին նա հայտնել է ռոսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ գազի սակագնի հարցի լուծումն այդ սեղմ ժամկետում իրատեսական է: Նա ընդգծել է, որ հարցն առնչվում է ոչ այնքան էներգակրի գնին, որքան ԵՏՄ արդյունավետությանը: Նա հիշեցրել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն միասնական էներգետիկ շուկայի մասին՝ հավելելով, որ Երևանի առաջարկը չի հակասում միջպետական միավորման զարգացման տրամաբանությանը, գրում է Lenta.ru-ն:

«Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները կարևոր են ԵՏՄ արդյունավետության համար»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմը չի հերքում գազի սակագնի նվազման հնարավորությունը:

2018-ի դեկտեմբերին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի ժամանակ կողմերին չի հաջողվել փոխզիջման գալ գազի հարցում: Փաշինյանն ասել է, որ գազի սակագնի հարցը զգայուն է հայ-ռուսական հարաբերությունների համար և դրա քննարկումը կշարունակվի: Մոսկվան այն ժամանակ հայտարարեց, որ բանակցային գործընթացում տեղաշարժ կա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---