Չարաշահումներ՝ ԲԷՑ-ում. Վնասը 868 մլն դրամ է կազմել

Չարաշահումներ՝ ԲԷՑ-ում. Վնասը 868 մլն դրամ է կազմել

PanARMENIAN.Net - «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում 868 մլն դրամի չարաշահում է հայտնաբեվել է, հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերի, տեղեկատվության հիման վրա դատախազությունում ուսումնասիրվել է պետական բաժնեմասով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության կողմից մի քանի ենթակայաններում և մասնաշենքերում վերակառուցման և այլ աշխատանքներ իրականացնելու գործըթնացների օրինականությունը: Այդ նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ հաշվեքննիչ պալատից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից և ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

Պարզվել է, որ ՓԲԸ-ն 2017-ին հայտարարել է բաց մրցույթ` արտադրական մասնաշենքի վերակառուցում ճաշարանի ու վարչական մասի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար: ՓԲԸ գնահատող հանձնաժողովի կողմից նշված մրցույթի գնման ընթացակարգի 1-ին տեղը զբաղեցրած մասնակից է ճանաչվել А ՓԲԸ-ն՝ 353.9մլ դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով:

Նույն մրցույթին մոտ 119 մլն. դրամով պակաս գնային առաջարկ ներկայացրած մեկ այլ ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել է` քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները չներկայացնելու պատճառաբանությամբ:

Պարզվել է, որ մրցույթի հրավերին A ընկերության կողմից հայտով ներկայացվել է մեկ այլ, գրեթե նույնանուն ընկերության քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման լիցենզիաները, որոնք դեռևս 2014-ին դադարեցվել են, իսկ А ընկերությանը նման լիցենզիա տրամադրվել է մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո: Մրցույթի հրավերին А ընկերության կողմից հայտով ներկայացվել է նաև այդ գրեթե նույնանուն ՓԲԸ-ի նախկինում կնքված պայմանագրերը՝ որպես մասնագիտական փորձառության հիմնավորում:

Այսինքն, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ ծառայողները, իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, հիմք ընդունելով A ընկերության կողմից ներկայացված մեկ այլ ընկերությանը պատկանող ակնհայտ կեղծ փաստաթղթերը, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, մրցույթում 353.9 մլն դրամ գումարով հաղթող են ճանաչել A ընկերությանը` մերժելով 119 մլն դրամով պակաս առաջարկը և այդպիսով առաջացնելով ծանր հետևանքներ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ «Ասիական զարգացման բանկի աջակցությամբ թվով 2 ենթակայանի վերակառուցման ծրագրերի իրականացման նպատակով չինական մի ընկերության հետ 2016-ին կնքվել է պայմանագիր՝ 14.8 մլն դոլար արժեքով:

ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված տեղեկատվության և փաստաթղթերի համաձայն` չինական ընկերության ծրագրի ղեկավարի կողմից 2019-ին գրություն է ուղարկվել «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենին, որում նշվել է, որ ծրագրի նախնական փուլում նախագծային ինստիտուտի, շինարարական աշխատանքներ և սարքավորումների տեղադրում իրականացնող ենթակապալառուների ընտրությունը իրականացվել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ նախկին տնօրենների ճնշումների ներքո, չի եղել անկախ ընտրություն, նշված ենթակապալառու ընկերությունները չեն ունեցել բավարար ներուժ նշված աշխատանքներն իրականացնելու համար:

Գրությամբ նաև հայտնվել է, որ ենթակապալառուն ամեն անգամ իրականացվածից ավել ծավալներ է ներկայացրել վճարման: Մասնավորապես մեկ ենթակայանի վերակառուցման համար շինարարական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ գերազանցելով 576 մլն դրամ, իսկ մյուս ենթակայանով՝ 291 մլն:

Ուսումնասիրությամբ պարզված վերոնշյալ փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---