ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ջիբութիի հետ

ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ջիբութիի հետ

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի է ունեցել Հայաստանի և Ջիբութիի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։

Համատեղ հայտարարության ստորագրմանը հաջորդել է ՄԱԿ-ում Հայաստանի և Ջիբութիի մշտական ներկայացուցիչներ Մհեր Մարգարյանի և Մոհամեդ Սիադ Դուալեի զրույցը: Նրանք անդրադարձել են երկու երկրների միջև միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի և Աֆրիկյան մայրցամաքի երկրների միջև գործընկերության ընդլայնմանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---