Նավալնի. Ծափահարում եմ Փաշինյանին (վիդեո)

Նավալնի. Ծափահարում եմ Փաշինյանին

PanARMENIAN.Net - Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հերթական տեսանյութում, անդրադառնալով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հետխորհրդային հանրապետություններում տիրող իրավիճակին և պայքարին կոռուպցիայի դեմ, իր համակրանքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նավալնին նշել է, որ Փաշինյանը Հայաստանում սկսել է հեղափոխության երկրորդ փուլը և մտադիր է դատաիրավական բարեփոխումներ իրականացնել: «Նա (Փաշինյանը) ասել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ և ընթանում է այդ ուղղությամբ: Նա, օրինակ, հայտարարել է, որ կհանի պաշտոններից բոլոր դատավորներին, որոնց կայացրած վճիռները չեղարկվել են ՄԻԵԴ-ում: Ուղղակի ծափահարում եմ Փաշինյանին»,-ասել է Նավալնին:

Ըստ նրա, ՀՀ վարչապետը ճիշտ է վարվել և Ռուսաստանը պետք է հետևի նրա օրինակին: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեծ հույսեր է ներշնչում, ուղղակի հիանալի է»:

Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը:Վարչապետը նշել էր, որ ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---