«Գազպրոմ նեֆտը» ՀՀ-ին նավթամթերք կմատակարարի ռուբլով 7 հունիսի 2019 - 11:53 AMT PanARMENIAN.Net - «Գազպրոմ նեֆտը» սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլով: Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: «Ընթացիկ տարվանից մենք նավթամթերքի առաքումները դեպի ՀՀ ռուբլով կիրականացնենք: Առաջիկայում մտադիր ենք նույնը անել նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների դեպքում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվարկել այդ արժույթներով»,-ասել է նա։ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է հունիսի 6-ին և աշխատանքը կշարունակի մինչև հունիսի 8-ը: Համաժողվոի միջոցառումների կարգախոսն է՝ «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |