Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը ԼՂ խնդիրը չեն քննարկել

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը ԼՂ խնդիրը չեն քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 6-ի հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չեն քննարկել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել: Երեկ տեղի է ունեցել շատ հանգամանալից խոսակցություն երկկողմ հարաբերությունների, առևտրատնտեսական համագործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,-ասել է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---