«Յանդեքսը» մտադիր է ՀՀ-ում զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման նոր ծառայություններ մատուցել

«Յանդեքսը» մտադիր է ՀՀ-ում      զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման նոր ծառայություններ մատուցել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել «Յանդեքս» ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բունինայի և գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանի հետ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել Հայաստանում իրենց ընթացքիկ ծրագրերն ու առաջիկայում նախատեսվող նախագծերը: Նրանք նշել են, որ շահագրգռված են մեր երկրում գործունեության ընդլայնմամբ ու պատրաստ են Հայաստանի կառավարության հետ սերտ գործակցության:

Մասնավորապես, նրանք նշել են, որ «Յանդեքսը» հայկական շուկային պատրաստվում է առաջարկել նոր ծառայություններ, մասնավորապես, զբոսաշրջության և փոքր բիզնեսի զարգացման ոլորտներում:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է «Յանդեքսի» ղեկավարների ծրագրերը և նշել, որ կառավարությունը խրախուսում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունների գործունեության զարգացումն ու ընդլայնումը մեր երկրում: Գործադիրի ղեկավարի խոսքով` կառավարությունը պատրաստ է «Յանդեքս»-ի հետ քննարկել տարբեր ծրագրերի իրականացման հնարավորություններն ու իր գործիքակազմերի շրջանակում օժանդակել դրանց իրականացմանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---