Տուրիզմ և նորարարություն․ 2 ակտիվ, որոնք, ըստ Ֆրանսիայի նախկին վարչապետի, ՀՀ-ին կհզորացնեն![]() 8 հունիսի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Մտքերի գագաթնաժողովում հրավիրած ասուլիսում 2005-2007 թվականների Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ասել է, որ երկու ոլորտներում Հայաստանն ունի մեծ ներուժ և կարող է հզորացնել իր դիրքերն աշխարհում՝ զարգացնելով այդ ոլորտները: «Կա երկու մեծ ակտիվ, որ Հայաստանը կարող է օգտագործել: Առաջինը մտքի մշակույթն է՝ կրթությունն ու նորարարությունը, որոնք գալիք տարիներին դառնալու են շատ կարևոր: Նորարարության և կրթության դերն ու դրա իրագործումը շատ հզոր դիրքեր կապահովեն Հայաստանի համար ապագայում»,- ասել է նա: Երկրորդը, Վիլպենի խոսքով, տուրիզմի ոլորտն է: «Դուք ունեք հրաշալի ու գեղեցիկ երկիր, եթե ճիշտ ուղղությամբ շարժվեք, ապա կհասնեք դրան: Զբոսաշրջությունը դյուրին մարտահրավեր չէ: Շատ պետություններ անցնող տասնամյակի ընթացքում բաց թողեցին զբոսաշրջային լավ երկիր լինելու հնարավորությունը: Զբոսաշրջությունը կարող է ամեն ինչ սպանել ձեր շրջապատում կամ ամեն ինչ բարելավել: Պետք է ընտրել ծրագրեր, որոնք կայուն են»,- ասել նա: Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող Մտքերի գագաթնաժողովը («Summit of Minds») այս տարի առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալում է այս միջոցառումը Շամոնիից դուրս: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |