ՌԴ-ն կենսաթոշակ կտա աշխատանքային ներգաղթյալներին ԵՏՄ երկրներից

ՌԴ-ն կենսաթոշակ կտա աշխատանքային ներգաղթյալներին ԵՏՄ երկրներից

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵՏՄ երկրներից ներգաղթած աշխատանքային միգրանտներին՝ դա կապահովվի ԵՏՄ կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագրով, որը նախատեսվում է ստորագրել: Այժմ ներգաղթյալները մուծումներ են անում ՌԴ կենսաթոշակային հիմնադրամ, սակայն թոշակ չեն ստանում:

ԵՏՄ երկրների միջև կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը ենթադրում է, որ երկիրը, որտեղ միգրանտն աշխատել է և փոխանցումներ է կատարել Կենսաթոշակային հիմնադրամ, նրան թոշակ կվճարի նաև հայրենիք վերադառնալուց հետո: Համաձայնագրի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել էր դեռևս 2019-ի մարտին, իսկ մայիսին ՌԴ աշխատանքի նախարարությունը փաստաթղթերի փաթեթն ուղարկել է կառավարությանը կից Փորձագիտկան խորհրդի քննարկմանը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում համաձայնեցնել այն, հայտնում է ՌԲԿ-ն:

Աշխատանքի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ դեպոզիտարիումը կստանա գրավոր ծանուցում առ այն, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրներն ավարտին են հասցրել ներպետական ընթացակարգերը: «Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի աշնանը և մինչև տարեվերջ կվավերացվի ԵՏՄ բոլոր անդամների կողմից»,-ասել են նախարարությունում:

ԵՏՄ անդամ են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, ՀՀ-ն ու Ղրղզստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---