Թուրքիայում սկսվել է առաջին հայալեզու հեռուստաալիքի հեռարձակումը

Թուրքիայում սկսվել է առաջին հայալեզու հեռուստաալիքի հեռարձակումը

PanARMENIAN.Net - Թուրքիայում սկսել է եթեր հեռարձակվել հայերեն առաջին հեռուստաալիքը՝ «Լույս TV»-ն։ Մինչ օրս «Լույս TV»-ն փորձնական եթեր էր դուրս գալիս միայն համացանցի միջոցով։ Առաջին համացանցային եթերը եղել էր 2019թ․ հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան պատարագի հեռարձակմամբ։

Հեռուստաընկերության հիմնադիր Արամ Քուրանը պատմել է, որ «Լույս TV»-ի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2 տարի առաջ։ Այդ ճանապարհին ստիպված են եղել հաղթահարել բազում դժվարություններ, հայտնում է Ermenihaber-ը:

«Լույս TV»-ն ամեն ուրբաթ երեկոյան հրապարակում է շաբաթվա կարևոր լուրերի ամփոփ լրահոսը։ Նախատեսվում է առաջիկայում հանդես գալ ամենօրյա լրատվական հաղորդումներով։ Կլինեն նաև մշակութային, երաժշտական, մանկական հաղորդումներ, ֆիլմեր ու մուլտֆիլմեր։

Արամ Քուրանը նշել է, որ TRT հանրային հեռուստաընկերությունն իրենց է տրամադրել երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ փաստագրական ֆիլմերի արխիվը, իսկ լրատվությունը հիմնականում վերցնում են պետական Anadolu լրատվական գործակալությունից և թարգմանում արևմտահայերեն։

«Երբ սկսեցինք եթեր հեռարձակվել, ստացված արձագանքները ցույց տվեցին, որ անհավանական թվով հեռուստադիտող ունենք։ Հատկապես արտերկրից մեր եթերին հետևողները շատ են ոգևորվում»,- նշել է «Լույս TV»-ի հիմնադիրը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հեռուստաալիքի եթերի մոտ 70 տոկոսը հայերեն կլինի, իսկ 30 տոկոսը՝ թուրքերեն։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---