Հասանով. Ադրբեջանին թույլ չի տալիս պատերազմ սկսել միջազգային իրավիճակը

Հասանով. Ադրբեջանին թույլ չի տալիս պատերազմ սկսել միջազգային իրավիճակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «միջազգային իրավիճակը իրենց թույլ չի տալիս պատերազմ սկսել», հայտնել է Minval.az-ը:

Հասանովը նշել է, որ «ադրբեջանցի ժողովուրդը սպասում է սեփական զինված ուժերի հաղթանակին, սակայն զինվորականները չեն պատերազմ սկսողը, նրանք ընդամենը հրաման կատարող են»:

«Պաշտպանության նախարարի գլխավոր խնդիրն է Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով բանակը նախապատրաստել պատերազմի», - ասել է Հասանովը:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Վաշինգթոնում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---