// IP Marketing video - START// IP Marketing video - END

Պատրուշևը հանդիպել է Արմեն Գրիգորյանի և ադրբեջանցի պաշտոնյայի հետ

Պատրուշևը հանդիպել է Արմեն Գրիգորյանի և ադրբեջանցի պաշտոնյայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Ուֆայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն Ուֆայում մասնակցում է «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասերորդ հանդիպմանը»:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ:

Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման ոլորտում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նիկոլայ Պատրուշևը հանդիպել է նաև Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որի հետ քննարկել է գործակցությունը ՀԱՊԿ շրջանակում:

 Ուշագրավ
«Հայաստանում իրավիճակն այլ է. այս երկիրն Հարավային Կովկասում ՌԴ-ի առանցքային գործընկերն է»
Վրաստանի ԱԱԾ-ն 71 կգ ընդհանուր քաշով 4 բեռնարկղ է գտել
Թանգարանը կնպաստի նաև Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը
Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել նախարարների հանդիպումը