ԱՄՆ-ն լրացուցիչ $40 մլն կհատկացնի ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին

ԱՄՆ-ն լրացուցիչ  $40 մլն կհատկացնի ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների համար հատկացվող օգնությունը $40 մլն-ով ավելացնելու՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի բանաձևը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ՝ 152 կոնգրեսական:

Ջեքի Սփիրը նշել է, որ բանաձևի ընդունումը «հզոր ազդանշան է ՀՀ-ի համար»:

«ԱՄՆ-ն ճանաչում է ՀՀ-ի ոգևորիչ ժողովրդավարական առաջընթացը, աջակցում է ավելի հաշվետու կառավարություն ձևավորելու հայերի ձգտումներին և աշխատելու է նրանց հետ՝ ճկուն, պատասխանատու ինստիտուտներ ստեղծելու համար»,- ասել է:

Սփիրն ավելի վաղ ասել էր, որ նախորդ տարի Հայաստանը տպավորիչ անցում է կատարել դեպի կայուն ժողովրդավարություն:

«Հայաստանի Թավշյա հեղափոխությունը ստիպում է ինձ ժպտալ ամեն անգամ, երբ մտածում եմ դրա մասին: Հեղափոխության ամենակարևոր հանգամանքն այն էր, որ ամենը տեղի է ունեցել առանց մի կաթիլ արյուն թափելու, և մենք պետք է անենք ամեն հնարավորը` նրանց աջակցելու համար», - ասել է Սփիրը:

 Ուշագրավ
Դիտարկումը կիրականացվի հունվարի 16-ին
Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որը տեղեկացրել է վավերացումն ավարտելու մասին
«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է նա
Նա համապատասխան գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում