Սոցապի առաջարկը՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13,000 դրամով առաջարկված 8000-ի փոխարեն![]() 19 հունիսի 2019 - 13:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության իրականացրած հետազոտությամբ առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 13,000 դրամով՝ ներկայիս 55,500 դրամից հասցնելով 68,000 դրամի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը: Նա անդրադարձել է ՀՀ կառավարության հունիսի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծին, որով բացասական եզրակացություն է տրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Վարազդատ Կարապետյանի՝ նվազագույն աշխատավարձը մինչև 63,000 դրամ բարձրացնելու առաջարկին: «Սա սխալ եզրակացություն անելու հնարավորություն է տալիս, վստահ եմ վատ կոմունիկացիայի հետևանք է: Հրապարակում եմ նախարարության կողմից իրականացված հետազոտության եզրակացությունից մի հատված, որտեղ մենք առաջարկում ենք մինիմալ աշխատավարձը բարձրացնել 68,000 դրամ պատգամավորների առաջարկած 63,000-ի փոխարեն․ այս խնդիրը մեր օրակարգում է», - գրել է Գասպարյանը: Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Իմ քայլը» պատգամավորներ Բաբկեն Թունյանին և Վարազդատ Կարապետյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը 55,500 դրամից բարձրացնել 63,000 դրամի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |