Բալահովիոտւմ կոնյակի գործարան կբացվի. 2.8 մլրդ դրամի ներդրում կարվի

Բալահովիոտւմ կոնյակի գործարան կբացվի. 2.8 մլրդ դրամի ներդրում կարվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ է տվել «Մանուկյան կոնյակի գործարան» ՍՊԸ-ին. ընկերությունը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում հիմնելու է ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող կոնյակի, գինու և մրգային օղիների գործարան։

Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2020 թվականից։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր մոտ 2.8 մլրդ դրամի չափով ներդրում:

Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարում կստեղծվի 37 նոր աշխատատեղ` 260,000 դրամ միջին աշխատավարձով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---