ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են շփման գծում լարվածության հաղթահարմանը նպաստող միջավայրի հաստատումը

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են շփման գծում լարվածության հաղթահարմանը նպաստող միջավայրի հաստատումը

PanARMENIAN.Net - Հունիսի 20-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը քննարկվել են շփման գծում լարվածության հաղթահարմանը նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն ավելի վաղ Փարիզում և Մոսկվայում կայացած հանդիպումների, հայտնում է ԱԳՆ լրատվության և հանրային դւվանագիտության վարչությունը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի և ներկա իրավիճակի շուրջ:

Քննարկվել են շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը և դրա հաղթահարմանը և ըստ այդմ խաղաղության նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար: Վերահաստատվել է նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումներրը:

Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ԱԳ նախարարների հետ կիսվել են խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված գաղափարներով, այդ թվում հումանիտար ոլորտում: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակել խորհրդակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---