ՀՀ-ն հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել

ՀՀ-ն հարձակողական նոր զինատեսակների ձեռքբերման պայմանագրեր է կնքել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ընթացող «Արմիա 2019-ի» շրջանակներում Հայաստանը զենքի և զինամթերքի ձեռքբերման պայմանագրեր է կնքել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «Արմիա 2019-ի» շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է հունիսի 25-30-ը, Մոսկվայի շրջանի Կուբինկա քաղաքում անցկացվող «Արմիա-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը։Միջազգային ցուցահանդեսի հարթակներում ներկայացված են նաև Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության համալիրի արտադրության ցուցանմուշներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---