Մարտական հերթապահություն անցած ոստիկանների ստաժը կրկնակի կհամարվի

Մարտական հերթապահություն անցած ոստիկանների ստաժը կրկնակի կհամարվի

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Դրանով առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակահատվածը կրկնակի հաշվառել աշխատանքային ստաժում նաև այն դեպքում, երբ այն իրականացվում է ոչ զինված ուժերի կողմից: Օրենքը մասնավորապես տարածվում է ոստիկանության զորքերի վրա։

Նախագիծն ընդունվել է 84 կողմ ձայնով:

2018 թվականից ՀՀ ոստիկանության զորքերը մարտական հերթափոխ են իրականացնում առաջնագծում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---