Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին. ՀԱՊԿ-ում գործակցության հարցեր են քննարկվել

Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին. ՀԱՊԿ-ում գործակցության հարցեր են քննարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են փոխգործակցությունը ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակում: Այդ մասին ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Զրուցակիցները խոսել են ԵՏՄ շրջանակում փոխգործակցության ակտուալ հարցերի շուրջ՝ հաշվի առնելով այն, որ այժմ Հայաստանն է նախագահում կազմակերպությունում: Մասնավորապես Պուտինը և Փաշինյանը քննարկել են նախապատրաստումը հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ինչպես նաև Եվրազէս-ի արտաքին կապերի ընդլայնման հեռանկարները:

Բացի այդ, քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում գործակցության խնդիրները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հետագա շփումները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---