165 զոհ՝ ՃՏՊ-ներում. 2019-ի սկզբից մինչև հուլիսի 7-ի տվյալները 8 հուլիսի 2019 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ճանապարհներին զոհվել է 122 մարդ: Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ հունիսին հանրապետությունում ՃՏՊ-երի հետևանքով զոհվել է 31 հոգի, որոնցից մեկը մայիսին տեղի ունեցած պատահարի հետևանքով: PanARMENIAN.Net ի հաշվարկներով՝ հուլիսի 1-7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 12 մարդ. 6 հոգի զոհվել է հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին տեղի ունեցած մեծ վթարի հետևանքով, 2 զոհի մասին հայտնում է ոստիկանությունը, 1 դեպքի մասին հայտնի է դառնում ըստ shamshyan.com կայքի տվյալների, հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները և ՃՏՊ հանգամանքները, հարկ ենք համարում ներառել նաև հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած վթարը, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այդպիսով՝ 2019-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 7-ը ՃՏՊ-ներում զոհվել է 165 մարդ: Թիվը կարող է փոխվել ոստիկանության կողմից հուլիսի տվյալների հրապարակումից հետո: Ընթերցեք նաև. Զգույշ քշիր Հայաստանում. Հակառեկորդ՝ ՃՏՊ-ների ու զոհերի թվով Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |