Ավինյանը՝ Նյու Յորքում. Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանի գոյությանը

Ավինյանը՝ Նյու Յորքում. Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանի գոյությանը

PanARMENIAN.Net - Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է Սևանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «կլիմայի էկոնոմիկայում» ներդրումներին և էներգետիկ անվտանգությանը նվիրված համաժողովում:

Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին:

Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից առավել տուժած հատվածը Սևանա լիճն է: Օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով մենք կարող ենք կորցնել լիճը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ: «Առաջին հերթին, մենք փորձում ենք բարձրացնել ջրի մակարդակը լճում, մոտ 6 մետրով»,-ասել է նա: Ըստ Ավինյանի, դրա շնորհիվ, սառը ջրի շերտն ավելին կլինի և թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ: «Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում են նաև ֆլորան ու ֆաունան»,-ասել է նա:

«Կարծում եմ, Հայաստանում բավականին երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև որ չզգացին այդ հարվածը հենց երկրի սրտում: Այժմ մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ խնդիր է: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի են, ուստի հարկ է հիմա մեծ ուշադրություն դարձնել այդ հարցերին»,-ասել է Ավինյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---