Մայիլյան. Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի կայունության ապահովմանը տարածաշրջանում![]() 31 հուլիսի 2019 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և անվտանգության քաղաքականությունը։ Արցախի ԱԳ նախարարն Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռեքս Պատրիկի հետ։ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության և դրա աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որն առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Մասիս Մայիլյանը կարևորել է նաև Ավստրալիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումն ու երկու երկրների միջև տարբեր մակարդակներով համագործակցության հաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |