2020-ից մարզերում երիտընտանիքների համար բարձրահարկեր կկառուցեն՝ հիփոթեքով տալու![]() 5 օգոստոսի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին ՀՀ կառավարությունը բազմաբնակարան շենքեր կկառուցի մարզերում, ինչը հնարավորություն կտա երիտասարդ ընտանիքներին հիփոթեքով բնակարաններ գնել: «Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ, այս մասին Գյումրիում հայտարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: Ծրագիրը կիրականացվի Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում: «Մինչև այս ծրագիրն իրականացվում էր միայն Երևանում: Վարչապետի հետ խորհրդակցելուց հետո մենք սկսում ենք այս ծրագիրը: Սկզբնական փուլում կկառուցվեն 1-ական սեյսմակայուն բնակելիներ՝ 4 կամ 5 հարկանի: Դրանք լինելու են նոր սերնդի՝ էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ՝ աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք»,- ասել է Վերմիշյանը։ Նրա խոսքով` շենքերը կառուցվելու են 1 տարվա ընթացքում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |