Հայ մասնագետները Սիրիայում 28,063 քմ տարածք են ականազերծել

Հայ մասնագետները Սիրիայում 28,063 քմ տարածք են ականազերծել

PanARMENIAN.Net - Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երկրորդ խմբի սակրավորները հունիսի 8-ից մինչև օգոստոսի 5-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 28063 քմ տարածք: Այդ մասին ասվում է հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

Մարդասիրական խմբի բժիշկները նույն ժամանակահատվածում թերապևտիկ բնույթի բուժօգնություն են ցուցաբերել 335 քաղաքացու, ճառագայթային հետազոտությունների է ենթարկվել 638 հիվանդ: Մանկաբույժը զննել է 267 երեխայի, անեսթեզիոլոգիական ծառայություններից օգտվել է 65 քաղաքացի, գինեկոլոգը հետազոտել է 280 հիվանդի։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 1625 քաղաքացի բժշկական աջակցություն է ստացել։

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած առաջին խումբը Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ) է մեկնել փետրվարի 8-ին: Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալել են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանից երկրորդ խումբը մեկնել է Սիրիա հունիսին, այնտեղ իր առաքելությունն իրականացնելու է 4 ամիս:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---