«Պոբեդան» կկասեցնի թռիչքները Գյումրի՝ վառելիքի թերլիցքավորման պատճառով

«Պոբեդան» կկասեցնի թռիչքները Գյումրի՝ վառելիքի թերլիցքավորման պատճառով

PanARMENIAN.Net - Լոուքոսթեր «Պոբեդան» կկասեցնի թռիչքները Հայաստան: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը իր աղբյուրի վրա հղումով՝ նշելով, որ դա կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման հետ:

Նշվում է, որ ավիաընկերությունը կդադարեցնի թռիչքները Գյումրի ձմռան շրջանում (խոսքը, հավանաբար, նաև աշնան մասին է՝ խմբ.): Ըստ աղբյուրի, վառելիքի թերլցումը սիստեմատիկ բնույթ է կրում: Տոմսերի վաճառքի կասեցումն այդ ուղղությամբ հաստատել է նաև «Պոբեդայի» պաշտոնական ներկայացուցիչը:

«Գյումրիի օդանավակայանում լիցքավորող ընկերությունը պարբերաբար պակաս է լցնում վառելիքը: «Պոբեդան» բազմիցս է դիմել օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով լուծել այդ հարցը: Սակայն, օդանավակայանի ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել, թերլցումները շարունակվել են»,-ասել է աղբյուրը:

Նա հավելել է, որ մինչև ամռան ավարտը «Պոբեդան» կկատարի բոլոր ծրագրված չվերթները Գյումրի՝ հաճախորդներին անհարմարություններ չպատճառելու համար:

Լոուքոսթերը սկսել է թռիչքներ իրականացնել դեպի Գյումրի 2016-ի դեկտեմբերին:

Այս պահի դրությամբ «Պոբեդան» շաբաթական 10 չվերթ է կատարում Մոսկվայից Գյումրի, որտեղից նաև փոխադրում է առաջարկվում դեպի Երևան, ձմռան շրջանում՝ 7 չվերթ է իրականացվում:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---