ԵՄ և ասիական մի շարք երկրներից զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում երկնիշ աճել է 8 օգոստոսի 2019 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականին առաջին 6 ամսում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝ Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5%-ով, Չինաստանից ժամանածներինը՝ 53.5%-ով, Նիդեռլանդներից ժամանածներինը՝ 34.9%-ով, Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30%-ով, ԱՄԷ-ից ժամանածնեորինը՝ 29.7%-ով, Հունաստանից ժամանածներինը՝ 29%-ով, Իտալիայից ժամանածներինը՝ 24.4%-ով, Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9%-ով, Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2%-ով, Ռուսաստանից ժամանածներինը՝ 19%-ով, Շվեդիայից ժամանածներինը՝ 19%-ով, ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15%-ով, Ֆրանսիայից ժամանածներինը 13%-ով: «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է այս գումարից իր բաժինն ունենալու հայտ ներկայացնել: Նաև ուզում եմ հիշեցնել, թե ինչքան կարևոր է պատշաճ ծառայություններ մատուցելը զբոսաշրջիկներին, որպեսզի նրանք լավ տպավորություններով հեռանան Հայաստանից և բարձրացնեն մեր երկրի ճանաչելիությունն ու իմիջն ամբողջ աշխարհում», - ասել է վարչապետը: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում զբոսաշրջության 12.8% աճ կա: ԿԲ հաշվարկներով այս տարի նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են մոտ $120 մլն ավելի գումար, քան նախորդ տարի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |