Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը սկսվել է 8 օգոստոսի 2019 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի՝ Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցման մեկնարկը տրված է: Նա հայտնել է, որ Եվրոպա կատարած իր այցի ընթացքում ներդրողների հետ ինտենսիվ քննարկումներից հետո պայմանավորվել են ավելի քան $100 մլն արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման մասին: «Խոսքը մասնավորապես վերաբերում է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցմանը, որը ոռոգովի կդարձնի ավելի քան 10,000 հեկտար հողատարածք՝ ընդգրկելով երեք շրջանի՝ Մարտակերտի, Ասկերանի (Ակնա թաղամաս) և Մարտունու դաշտավայրային լավագույն հողատարածքները: Հավաստիացնում եմ, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք նոր որակի գյուղատնտեսություն, այն էական ազդեցություն է թողնելու հատկապես վերամշակող արդյունաբերության զարգացման վրա», - գրել է Հարությունյանը: Նա ընդգծել է, որ ծրագիրը, բացի տնտեսական մասից, ունի նաև քաղաքական կողմ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |