Ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել սիրավեպ սկսել Հայաստանում

Ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել սիրավեպ սկսել Հայաստանում

PanARMENIAN.Net - Հյուրանոցների առցանց ամրագրման Ostrovok.ru ծառայությունը պարզել է, թե որ հանգստավայրերում են ռուսաստանցիներն առավել հաճախ սիրավեպ սկսում: Ռոմանտիկ ծանոթությունների առումով ռուս զբոսաշրջիկների միայն 3%-ին է հաջողվել դա անել Հայաստանում և միայն 4%-ին՝ Խորվաթիայում:

Պարզվել է, որ ռուս զբոսաշրջիկների մեծ մասը նոր ռոմանտիկ ծանոթություններ է հաստատել Ռուսաստանում, իսկ կոնկրետ՝ Կրասնոդարի երկրամասում: Հարցման մասնակիցների 25% այդպես է պատախանել:

Ընդ որում ռուս կանանց նույնքան հաճախ է հաջողվել հարաբերություններ սկսել ինչպես Թուրքիայում, այնպես էլ ռուսական հանգստավայրերում: Այդպիսի խոստովանություն է արել հարցմանը մասնակցած կանանց 25%-ը:

Ռուսաստանցի տղամարդկանց ավելի դժվար է եղել զուգընկեր գտնել Թուրքիայում՝ 18%-ին:

Բացի այդ, տղամարդ մասնակիցները նշել են, որ նոր սիրավեպ բավականին հաճախ են սկսել Ասիայում՝ զբոսաշրջիկների 15%-ին դա հաջողվել է Թաիլանդում հանգստի ժամանակ: Կանանց թվում այդ տոկոսը 8-ն է, գրում է Lenta.ru-ն:

Չորրորդ հորիզոնականում է Կիպրոսը՝ հարցման մասնակիցների 10%-ը պատմել է, որ սիրահարվել է այդ երկրում հանգստանալիս: Հարցվածների 9%-ը խոստովանել է, որ սիրավեպեր է ունեցել Իտալիայում, իսկ 8%-ը՝ հարաբերություններ է սկսել Իսպանիայում և Հունաստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---