// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Պոբեդան» վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի

«Պոբեդան» վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի

PanARMENIAN.Net - «Պոբեդա» ավիաընկերությունն օգոստոսի 16-ից վերսկսում է ավիատոմսերի վաճառքը դեպի Գյումրի: Այդ մասին հայտարարել է ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Ձմռան համար նախատեսված թռիչքների ժամանակացույցը դադարեցվել էր օդանավակայանի հետ եղած տարաձայնությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսոօր մենք վերսկսում ենք դեպի Գյումրի թռիչքների տոմսերի վաճառքը: Օդանավակայանը խոստացել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել վառելիքի լիցքավորման գործընթացի հսկողության համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները կրկին կկարողանան Գյումրի մեկնել»,-ասել էընկերության ներկայացուցիչը:

Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ լոուքոսթեր «Պոբեդան» կկասեցնի թռիչքները Հայաստան ձմռան շրջանում՝ նշելով, որ դա կապված է Գյումրիի օդանավակայանում վառելիքի թերլիցքավորման հետ: Աղբյուրը նշել էր, որ ավիաընկերությունը բազմիցս է դիմել օդանավակայանի ղեկավարությանը՝ խնդրելով շտկել իրավիճակը:

Ըստ ՏԱՍՍ-ի, ինչպես ասվում է Գյումրիի օդանավակայանի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի նամակում, օդանավակայանը ներողություն է խնդրել վառելիքի թերլիցքավորման հետ կապված միջադեպի համար և խոստացել է, որ «մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն: Մենք լիարժեք երաշխավորում ենք, որ նման միջադեպերն ապագայում կբացառվեն»,-ասվումէ նամակում:

«Պոբեդան» շաբաթական 10 չվերթ է իրականացնում Մոսկվայից Գյումրի, իսկ ձմռան շրջանում շաբաթական 7 չվերթ:

 Ուշագրավ
Այցը տեղի կունենա ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով
Նշվում է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ
«Նրա կյանքը միշտ տոկունության խորհրդանիշ կլինի մեզ համար»,-ասել է պրոֆեսոր Դեմիրճյանը
Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, The HALO Trust ծրագիրն անհամար թվով կյանքեր է փրկել