Արամ Ա-ն «բացարձակորեն դեմ» է Ստամբուլյան կոնվենցիային (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն օգոստոսի 18-ին Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած սուրբ պատարագից հետո խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ հայտարարելով, որ «բացարձակորեն դեմ» է: «Որեւէ փաստաթղթի, ով էլ լինի հեղինակը, որքան էլ կարևոր լինի այն, որևէ մտածելակերպ, որը կարող է վնասել հայ ընտանիքին, հոգևոր, բարոյական, ազգային արժեքների համակարգին, որպես Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո, բացարձակորեն դեմ եմ», - հայտարարել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ որևէ փաստաթուղթ, որը զգայուն բնույթ ունի չի կարող հապճեպ ընդունվել և յուրաքանչյուր հարց, որը համահայկական հետևանքներ կարող է ունենալ, պետք է քննարկվի համայն հայության մասնակցությամբ: Նա հավելել է նաև, որ բոլորը կողմ են, որ կնոջ հանդեպ ցանկացած բռնարարք դատապարտելի է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |