ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված զինվոր Ղազարյանին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված զինվոր Ղազարյանին

PanARMENIAN.Net - Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին:

Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում: Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով իմ մտահոգությունները և պատրաստակամությունն աջակցելու իրավիճակի բարենպաստ հանգուցալուծմանը»,-ասվում է գրառման մեջ:

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության ՊՆ-ն հայտնեց, որ ժամը 12:00-ի սահմաններում ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքերում մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը։ Արցախի ՊՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ նաև օգոստոսի 13-ին՝ հորդորելով հավատ չընծայել ադրբեջանական լրատվամիջոցների այն պնդումներին, թե զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասները ճշտելու համար հետաքննություն է տարվում, բայց իր ներքին համոզմամբ՝ զինծառայողը մոլորվել է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---