Արցախի ՄԻՊ-ը ողջունել է դիտորդական ՀԿ-երին ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը![]() 22 օգոստոսի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում ողջունել է դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-երին ֆինանսավորելու ՀՀ կառավարության որոշումը: «Որպես Արցախի բնակիչ ու Մարդու իրավունքների պաշտպան՝ ուրախ եմ ՀՀ կառավարության այն որոշման համար, որով գումար է հատկացվում ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին դիտորդական առաքելություններին աջակցելու նպատակով: Հուսամ՝ սա նոր սկիզբ կլինի Արցախի պետական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը և տեղի կարողությունների զարգացմանը ՀՀ կառավարության տևական աջակցության համար: Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին իմ աջակցությունը հայտնելուց բացի, ես նաև առաջարկել ու խորհուրդ եմ տվել նրանց առավելագույնս օգտագործել այս հնարավորությունը և տեղում զարգացնել համապատասխան կարողություններ, ոչ թե Երևանից բերել պատրաստի թիմեր»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ տասնամյակների մեծածավալ կոշտ ներդրումից ու աջակցությունից (ֆինանս, ենթակառուցվածքներ, տնտեսական նախագծեր) հետո հայությունը (ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, քաղհասարակությունը և սփյուռքյան կառույցները) պետք է մտածի Արցախում նաև լուրջ փափուկ ներդրման (կարողություններ, մարդկային ռեսուրսներ, ինստիտուտներ) մասին: «Իհարկե, առ այսօր մեծ գործ է արվել նաև այդ ուղղությամբ, բայց դրա կարիքը դեռ շատ կա, առավել ևս, երբ Արցախը փաստացի մեկուսացած է միջազգային փորձից, ծրագրերից ու ռեսուրսներից»,-ասվում է հայտարարության մեջ: Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը մոտ 34 մլն դրամ է հատկացրել։ Գումարը տրամադրվելու է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությանը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |