Inc. Russia. Հայկական 5 ստարտափ, որոնց մասին բոլորը պետք է իմանան

Inc. Russia. Հայկական 5 ստարտափ, որոնց մասին բոլորը պետք է իմանան

PanARMENIAN.Net - Գործարարության մասին հայտնի ամերիկյան Inc հանդեսի ռուսալեզու տարբերակը՝ Inc.Russia-ն հոդված է հրապարակել, որը կոչվում է «5 հայկական ստարտափ, որոնց մասին պետք է իմանալ, նույնիսկ եթե չես ապրում Հայաստանում»:

Պարբերականը նշում է, որ ՏՏ շուկան ակտիվ աճ է գրանցում Հայաստանում՝ գլոբալ կորպորացիաները ներկայացուցչություններ են բացում երկրում, իսկ տեղական ընկերությունները դուրս են գալիս միջազգային շուկա: «Հայկական ծագման ստարտափեր կարելի է գտնել աշխարհի բոլոր անկյուններում և բոլոր ոլորտներում»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում նշված 5 առաջատար ստարտափերի թվում նշված են.

2011-ին մեկնարկած ֆոտո և տեսախմբագիր PicsArt-ը,

Vineti ամպային հարթակը, որը թույլ է տալիս հասանելի դարձնել քաղցկեղի և լուրջ գենետիկական շեղումների բուժման համար նախատեսված անհատականացված դեղամիջոցները,

SoloLearn-ը, որն անվճար բջջային հարթակ է ծրագրավորման ուսուցման համար,

Krisp հավելվածը, որը միանում է Skype-ով, Slack-ով կամ այլ ծառայություններով զանգի ժամանակ և արգելափակում աղմուկը խոսակցության ժամանակ,

IntelinAir-ը, որը հարթակ է գյուղատնտես ֆերմերների, ապահովագրական ընկերությունների և գյուղատնտեսական շուկայի այլ անդամների համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---