Արարատյան դաշտի ջրային ռեսուրսները խնայելու համար կհատկացվի մոտ 38 մլն դրամ 5 սեպտեմբերի 2019 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը նախատեսում է կրճատել ջրի կորուստը Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանում։ Նպատակի իրականացման համար Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի շահագործվող , ինքնաշատրվանող և բացասական մակարդակով հորերը կլուծարվեն կամ կկոնսերվացվեն։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված կառավարության որոշման նախագծի համաձայն, աշխատանքների համար շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի մոտ 38 մլն դրամ։ Նախատեսվում է կոնսերվացնել 97 խորքային հոր, ևս 8-ը կլուծարվի։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ: Խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել տարեկան շուրջ 30.0 մլն խմ ջուր։ Արարատյան դաշտավայրում արտեզյան ջրերի հետ կապված խնդիրը Խնդիրը ծագել է 2006թ.-ից, երբ այնտեղ սկսեցին բացվել մեծ քանակությամբ ձկնաբուծարաններ: Կարճ ժամանակում ձկնաբուծությունը դարձավ Արարատյան դաշտի ամենառեսուրսատար ջրօգտագործումը: 2013թ.-ին ձկնաբուծարանների կողմից օգտագործվող ջրի քանակը գերազանցեց կայունության շեմը, ինչն էլ պատճառ հանդիսացավ արտեզյան ստորերկրյա ջրերի ճնշման կտրուկ անկմանը: Դա բերեց ստորերկրյա ջրերի քանակի կտրուկ նվազմանն ու հյուծմանը: Որպես հետևանք՝ կտրուկ նվազեց հորերի ջրատվությունը, որոշ աղբյուրներ ընդհանրապես ցամաքեցին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |