// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ առաջին Luxury Community-ն ընդլայնվում է. Հուշագիր է ստորագրվել

ՀՀ առաջին Luxury Community-ն ընդլայնվում է. Հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Երևանում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Բենթլի Երևան», «Ալեքսանդր Հոթել» և «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունների միջև: Այդպիսով կշարունակվի և կընդլայնվի Հայաստանում առաջին Luxury Community-ի գործունեությունը: «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն, որն այս տարի միանում է նախաձեռնությանը, ներկայանում է լեգենդար ARARAT կոնյակներով:

Հուշագիրը ստորագրեցին «Ալեքսանդր Հոթելի», «Բենթլի Երևանի» և «Պեռնո Ռիկար Արմենիայի» գլխավոր տնօրեններ Միխայել Կոլտեսը, Արտեմ Սիմոնյանն ու Նարեկ Մելքոնյանը:

Փակ ակումբի յուրաքանչյուր անդամ կունենա հատուկ անդամակցության քարտ, որը հնարավորություն կտա օգտվելու Bentley Yerevan, The Alexander, a Luxury Collection Hotel Yerevan կազմակերպությունների և ARARAT ապրանքանիշի ծառայություններից, էքսկլյուզիվ նվերներից և անդամակցության շրջանակներում առաջարկվող ծառայություններից։

«Մեր նպատակն է համատեղ ուժերով ստեղծել ավելի հետաքրքիր միջավայր, որտեղ մենք կկարողանանք ավելի հետաքրքիր ծառայություններ և գաղափարներ մատուցել մեր հաճախորդներին», - նշեց «Բենթլի Երևանի» գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:

Համագործակցության նպատակներից է լյուքս դասի ապրանքանիշերի փակ ակումբի ընդլայնումը, այդ ապրանքանիշերի առաջխաղացումը շուկայում, տարվա ընթացքում տարատեսակ միջոցառումների կազմակերպումը, համագործակցության ընդլայնումը: Ինչպես նշեցին հուշագիրը ստորագրած կողմերը՝ ակնկալվում է այլ ապրանքանիշերի ներգրավում:

«Պեռնո Ռիկար Արմենիայի» գլխավոր տնօրեն Նարեկ Մելքոնյանը նշեց, որ ARARAT ապրանքանիշի միացումը նախագծին «հայկական շունչ է հաղորդում» դրան:

«Մենք ներկայանալու ենք ARARAT ապրանքանիշով, որն ինչ-որ իմաստով ևս շքեղության խորհրդանիշ է», - հավելեց Մելքոնյանը:

«Ալեքսանդր Հոթելի» գլխավոր տնօրեն Միխայել Կոլտեսի խոսքով՝ Luxury Community նախագծի համար ընտրվել են միևնույն՝ բարձր դասի ապրանքանիշեր:

«Bentley-ն ինքնին շքեղության հոմանիշ է, The Alexander a Luxury Collection Hotel-ի անվան մեջ նույնիսկ կա «շքեղություն» բառը, իսկ ARARAT ապրանքանիշն ընտրվել է որպես Հայաստանի խորհրդանիշ: Այն հանդես է գալիս տարբեր մակարդակներով, այդ թվում էքսկլյուզիվ մակարդակով», - նշեց Կոլտեսը:

 Ուշագրավ
«Հայաստանցի գինեգործներին հաջողվել է հատկապես նռան գինին հասցնել բոլորովին նոր՝ բարձր մակարդակի»,-ասվում է գրառման մեջ
Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել
Մասնավորապես հակակարկտային ցանցերի մասով կառավարությունը փորձում է խրախուսել դրանց կիրառումը