Փայլանը Թուրքիայի մեջլիսին կրկին կոչ է արել հետաքննել 1955-ի հայերի և հույների ջարդերը

Փայլանը Թուրքիայի մեջլիսին կրկին կոչ է արել հետաքննել 1955-ի հայերի և հույների ջարդերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսին կրկին 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը ուսումնասիրելու առաջարկ է արել։

Այդ օրերին Ստամբուլում հայերը, հույները և հրեաները ենթարկվել էին կոտորածի ու կողոպուտի: Փայլանը նման առաջարկ էր արել նաև 2018թ., սակայն Թուրքիայի մեջլիսի նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմըն այն ետ էր ուղարկել, գրում է Ermenihaber-ը:

Այս անգամ Փայլանը նորից առաջարկել է հանձնաժողով ստեղծել, մեղավորներին պատժել և տուժած անձանց ու կառույցներին փոխհատուցում տրամադրել։

«64 տարի անցավ Թուրքիայում փոքրամասնությունների ոչնչացման պատճառ դարձած սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած ջարդերից: Թուրքիայի մեջլիսը տեղի ունեցած ջարդերի մեղավորներին հայտնաբերելու համար որևէ քայլ մինչ օրս չի արել։ Այդ ջարդերը Թուրքիայի պատմության մեջ տեղի ունեցած ծանր դեպքերից մեկն է, որի հետ պետությունը չի առերեսվել։ Պաշտոնական տվյալներով, միայն Ստամբուլում ավերվեց 73 եկեղեցի, հույների 8 հոգևոր կենտրոն, 2 մենաստան։ Այրվեց հույներին պատկանող 3584՝ տուն 5538 աշխատատեղ։ Նոր ապացույցների համաձայն՝ այդ դեպքերի ժամանակ 60 կին ենթարկվեց սեռական բռնության, մի շարք մարդիկ էլ սպանվեցին։ Տեղի ունեցած ջարդերի մեղավորները անպատիժ մնացին և հազարավոր հայեր, հույներ և հրեաներ ենթարկվելով ճնշումների և սպառնալիքների, սստիպված եղան լքել երկիրը»,-ասել է Փայլանը։

1955-ի սեպտեմբերի 6-ի առավոտյան Ստամբուլում թուրքական մամուլը կեղծ լուր էր տարածել Սալոնիկում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տան պայթեցման մասին։ Թեև ավելի ուշ պարզ դարձավ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն Ստամբուլի, Իզմիրի, Անկարայի ու մի շարք այլ քաղաքների քրիստոնեաբնակ թաղամասերի վրա թուրք ազգայնականների զանգվածային հարձակումները չկանխվեցին։Ըստ թուրքական մամուլի՝ դեպքերի ժամանակ մահացել է 11 հոգի: Մինչդեռ հայ և հույն համայնքների պնդմամբ՝ մահացածների թիվն ավելի շատ է: Դեպքերի ընթացքում ավերվել են բազմաթիվ տներ, քրիստոնյաներին պատկանող խանութներ և գործարաններ: Այս հարձակումները պատճառ դարձան բազմաթիվ հայերի և հույների՝ Թուրքիայից արտագաղթելուն, նոսրացան հայ և հույն համայնքները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---