Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետ

Դավիթ Սարգսյանը՝ Ստեփանակերտի քաղաքապետ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 8-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։

Արցախի մայրաքաղաքում հինգ թեկնածուներից առավել մեծ թվով քվեներ ստացել է Դավիթ Սարգսյանը։ Նրա օգտին քվեարկել է 7,787 ընտրող` ընտրողների մոտ 36%-ը։

ԿԸՀ-ում առավել վաղ հրապարակված տվյալների համաձայն, նա անկուսակցական է, «Ջեներալ Գրուպ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է, հայտնում է Panorama.am-ը

Մյուս թեկնածուներից Գրիգորի Սահակյանը ստացել է 4,765 ձայն, Արեգ Ավագյանը՝ 3,125 ձայն, Արմեն Հակոբյանը՝ 3,059 ձայն, Արայիկ Ավանեսյանը՝ 2,108 ձայն։

Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 21,615 ընտրող։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---