ԱՀԿ. ՀՀ-ում տղամարդիկ կանանցից 5 անգամ հաճախ են ինքնասպան լինում 9 սեպտեմբերի 2019 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ հերթական ինքնասպանությունն է տեղի ունենում: Ընդհանուր առմամբ մեկ տարում կյանքից ինքնակամ հրաժարվում է գրեթե 800,000 մարդ: Այդ տվյալները ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցում, որը հրապարակվել է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է սեպտեմբերի 10-ին: Ընդ որում, այս թվերը չեն ներկայացնում ինքնասպանության փորձերը, որոնք, ըստ ԱՀԿ-ի, 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան «հաջողված» ինքնասպանությունները, գրում է BBC-ին: Հայաստանում տղամարդիկ կանանցից 5 անգամ հաճախ են ինքնասպան լինում: Եթե տղամարդկանց ինքնասպանությունները ՀՀ-ում 100,000 բնակչության հաշվով 2016-ի տվյալներով կազմել են 10,1, ապա կանանց դեպքում՝ 2: Ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը գրանցվել է Գայանայում, երկրորդը՝ Լեսոտոյում, որտեղ 100,000 բնակչության հաշվով ինքնասպանությունների դեպքերը համապատասխանաբար 30,2 և 28,9 են: ՌԴ-ն այդ ցուցակում 3-րդն է, իսկ տղամարդկանց ինքնասպանությունների թվով՝ 2-րդը: Բելառուսում այդ ցուցանիշը 21,4 է, Ուկրաինայում՝ 8,5, ԱՄՆ-ում՝ 13,7, Կանադայում՝ 10,4, Կուբայում՝ 10,1, Իսրայելում՝ 5,2: Ամբողջ աշխարհում տղամարդիկ ավելի հաճախ են ինքնասպան լինում, քան կանայք՝ միջինը, 1,8 անգամ: Կանայք ավելի հաճախ են ինքնասպան լինում աշարհի միայն 5 երկրում՝ Բանգլադեշում, Չինաստանում, Լեսոտոյում, Մարոկկոյում և Մյանմայում: Ինքնասպանությունների կեսից ավելին կատարում են մինչև 45 տարեկան մարդիկ: 15-30 տարեկան երիտասարդների շրջանում ինքնասպանությունները ՃՏՊ-ներից հետո մահացության ամենատարածված պատճառն են: Ընդհանուր առմամբ ինքնասպանությունների մակարդակն աշխարհում շարունակում է դանդաղ նվազել՝ բացառությամբ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |