Չափումներ են կատարվել հանրապետության 7443 կմ ճանապարհների վրա![]() 9 սեպտեմբերի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված ճանապարհային պայմանների ու երթևեկության ուսումնասիրությունն արդեն ավարտվել է: Այն իրենից ներկայացնում է ճանապարհների երթևեկելի մասի հարթության գործակցի և երթևեկության ինտենսիվության չափումների իրականացում: Շուրջ 7-8 ամսվա ընթացքում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետները չափումներ են կատարել ՀՀ տասը մարզերի ընդհանուր առմամբ 7443 կմ երկարությամբ ճանապարհների վրա։ Երթևեկության ինտենսիվությունը չափվել է 919 ճանապարհային հատվածներում։ Ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է պատկերացում կազմել ճանապարհների առկա վիճակի, երթևեկության անվտանգության և ծախսված ժամանակի մասին: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրն իրականացվում է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ և նպատակ ունի ստեղծել ճանապարհների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքական տեղեկատվական բազա: 2019-ի բյուջեով նախատեսվում է հիմնանորոգվել 78 կմ ճանապարհ՝ հիմնական շեշտը դնելով Հայաստանը դեպի Վրաստան և Իրան տրանզիտ գոտի դարձնելու վրա: 2019-ին այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի գումար է հատկացվելու և նախատեսվում է վերանորոգել 300 կմ ճանապարհ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |