Պուտինը Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

Պուտինը Չիլինգարովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»  շքանշանով

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսաստանաբնակ հայտնի գիտնական, բևեռախույզ, Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով:

«Պարգևատրել Արթուր Նիկոլայի Չիլինգարովին ռուսական պետականության ամրապնդման գործում ունեցած ավանդի, խորհրդարանի զարգացման և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»,-ասվում է նախագահի հրամանագրում:

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում:

 Ուշագրավ
Դիտարկումը կիրականացվի հունվարի 16-ին
Խորվաթիան 18-րդ երկիրն էր, որը տեղեկացրել է վավերացումն ավարտելու մասին
«Միայն իշխանափոխությունը կարող է փոխել Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է նա
Նա համապատասխան գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում