Վարչապետ․ Իրանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումներն ազդում են Մեղրիի ԱՏԳ ծրագրի վրա11 սեպտեմբերի 2019 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Տնտեսվարողները, որոնք պոտենցիալ աշխատելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում, հայացքն ուղղում են դեպի Իրանի շուկա, իսկ դրա շուրջ աշխարհաքաղաքական կոնյունկտուրան ազդում է ԱՏԳ աշխատանքին։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Մեղրիի ԱՏԳ մասինՄիքայել Մելքումյանի հարցին։ «Երբ տնտեսվարողները տեսնում են աշխարհաքաղաքական ռիսկեր, դա, ցավոք, ազդում է նրանց որոշման վրա»,- նշել է վարչապետը։ Նա նաև նշել է, որ Մեղրիի ԱՏԳ հիմնական խնդիրը հարակից հողերի հարցն է։ «Ըստ էության, այն հողատարածք չունի», - ասել է Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ երբ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իմացել էին ԱՏԳ մասին, «շատ ճարպկորեն» սեփականաշնորհել էին հողերն ու ստացվել էր, որ կա մի շենք, մի կանգառ ու ուրիշ ոչինչ։ «Հարուցվել է քրգործ՝ որի ապացույցների հիման վրա սկսվել է ընթացակարգ ապօրինի սեփականաշնորհումը հետ շրջելու համար։ Հիմա հարցը դատարանի օրակարգում է», - ասել է վարչապետը։ Հեղափոխությունից հետո հայտնի է դարձել, որ ԱՏԳ մերձակա հողերը սեփականաշնորհվել են էժան գնով՝ ապագայում պետությանը կրկին վաճառելու հեռանկարով։ 2019-ի օգոստոսին 6 անձի մեղադրանք է առաջադրվել գործի շրջանակում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |