Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ հանդիպումը կայանա սեպտեմբերի վերջին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 74-րդ գագաթնաժողովի շրջանակում, նա նշել է.

«Համանախագահների կողմից եղել է հանդիպում կազմակերպելու առաջարկ։ Կողմերը հանաձայնել են։ Իսկ թե որտեղ և ինչ ժամկետներում կլինի հանդիպումը, կհայտարարվի համաձայնեցված կարգով»։

Ըստ Նաղդալյանի՝ գագաթնաժողովի օրակարգը, որին ԱԳՆ ղեկավարը մասնակցելու է, բավականին հագեցած է։

«Նախատեսված են ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ հանդիպումներ», - նշել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---