Աղբյուր. Արցախյան կողմը թույլ է տվել, որ ադրբեջանցի զինվորի դին դուրս բերվի միջդիրքային տարածքից![]() 23 սեպտեմբերի 2019 - 20:11 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի հավաստի աղբյուրների համաձայն` արցախյան կողմը թույլ է տվել, որ դիվերսիայի եկած ադրբեջանցի զինծառայողի դին դուրս բերվի միջդիրքային տարածքից։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ Կարմիր խաչի միջնորդությամբ բանակցություններ են տարվում ադրբեջանցի զինծառայողի դին ստանալու ուղղությամբ։ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |