Քարդաշյանը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու նպատակ ունի

Քարդաշյանը Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու նպատակ ունի

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ պլաններ ունի՝ կապված Հայաստանի հետ, մասնավորապես՝ աշխատատեղեր ստեղծելու: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում:

«Հույս ունեմ՝ առաջիկա այցս Հայաստան հիանալի նորություններ կբերի, քանի որ ես մեծ ծրագրեր ունեմ։ Հույս ունեմ Հայաստանում ուղիներ կգտնեմ՝ օգնելու առևտրի մեծացմանն ու հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ինչը ներառում է նաև ապագայում այստեղ SKIMS-ի արտադրությունը»,- գրել է Քիմ Քարդաշյանը թվիթերում։

Համացանցում տարածված լուրին, թե Քիմ Քարդաշյանի SKIMS բրենդի ներքնաշորերն արտադրված են Թուրքիայում, արձագանքել էր Ամերիկայի հայկական համագումարը:

Քարդաշյանը նշել էր՝ ցանկացել է, որ իր բրենդի ապրանքը հնարավորինս լավը լինի և փորձագետների հետ քննարկման արդյունքում համարել են, որ այն արտադրողը կարող է լինել Թուրքիան։

Ամերիկայի հայկական համագումարը Twitter-ում նաև շնորհակալություն էր հայտնել Քարդաշյանին՝ ցեղասանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար։

Քիմ Քարդաշյանը ժամանելու է Երևան՝ հոկտեմբերի 6-9-ը անցկացվելիք WCIT 2019 ՏՏ համաշխարհային տեխնոլոգիական համաժողովին մասնակցելու: Սա կլինի նրա երկրորդ այցը ՀՀ: Առաջին հեռուստաաստղը Հայաստան է եկել 2015 թվականին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---