«Հայփոստը» կհանվի մասնավորեցվող ընկերությունների ցանկից 2 հոկտեմբերի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները կհանվեն մասնավորեցվող ընկերությունների ցանկից: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը: Որոշմանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր: Դեմ քվեարկողներ չեն եղել: Նախագծով փոփոխություններ են նախատեսվում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: «Էներգաիմպեքս» ընկերությունը ստեղծվել էր 2014-ին՝ պլանավորվող Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ էներգետիկ միջանցքի շրջանակներում էլէներգիայի առուվաճառի համար։ «Հայփոստը» գտնվում է «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ, որը պատկանում է ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նպատակահարմար է համարվել պահպանել «Հայփոստը» պետության ձեռքում և հետագայում նոր մրցույթ անցկացնել, որին կարող են մասնակցեն ինչպես ներկայիս կառավարիչները, այնպես էլ այլոք, սակայն նոր նախապայմաններ կառաջադրվեն կառավարչին: Այդ մասին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ «Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին, կամ ներկայիս կառավարիչներին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |