Հույն բժիշկները կվերապատրաստվեն ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կլինկական բազաներում 3 հոկտեմբերի 2019 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի ԶՈւ առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի պատրաստում: Այդ մասին ասվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության ծրագրերը, դրանք խորացնելու հեռանկարները: Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմեակիսը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին տեղեկացրել է, որ Հունաստանը շահագրգռված է իրականացնել նաև փորձի փոխանակման ծրագրեր: Դրա շրջանակում՝ հույն բժիշկները կայցելեն Հայաստան և ռազմաբժշկական ֆակուլտետի կլինկական բազաներում կանցնեն վերապատրաստում: Իսկ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները հնարավորություն կունենան մասնակցել ամռանը Հունաստանում անցկացվող զորավարժություններին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են կրթության և ռազմաբժշկության ոլորտում երկու երկրների համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելուն: Հայաստանում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդը, բարձր գնահատելով ձեռք բերված պայմանավորվածությունները, ԵՊԲՀ-ին հրավիրել է մասնակցել 2020 թվականին Հունաստանում անցկացվող ռազմաբժշկական կոնֆերանսին: ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, հաշվի առնելով ԵՊԲՀ-ում ռազմական ուսումնական կենտրոնի և սիմուլյացիոն կենտրոնի առկայությունը, Հունաստանի զինված ուժերի ռազմաբժշկական վարչությանն առաջարկել է առաջին բուժօգնություն ցուցաբերող կրտսեր բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացում ներգրավվել ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը: Դրա արդյունքում կադրերի վերապատրաստման զինվորական բաղադրիչը կիրականացվի ռազմաբժշկական ֆակուլտետի կողմից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |