Ալիևը՝ Սոչիում. Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան, «ԼՂ ժողովուրդ» գոյություն չունի

Ալիևը՝ Սոչիում. Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան, «ԼՂ ժողովուրդ» գոյություն չունի

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սոչիում տեղի ունեցած Վալդայի համաժողովում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ՝ հայտարարելով. «Ղարաբաղն Ադրբեջան է և բացականչական նշան»:

«Կցանկանայի անդրադառնալ ՀՀ վարչապետի զարմանք առաջացնող հայտարարությանը՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ: ...Հայաստանն ինքը չի ճանաչում այդ կազմավորումը: Ղարաբաղը բուն ադրբեջանական հող է: Այնպես որ՝ Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,-ասել է Ալիևը համաժողովում ունեցած իր ելույթում, հայտնում է Interfax.az-ը:

Ալիևն անդրադարձել է նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ադրբեջանի ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար:

«ՀՀ վարչապետը հաճախ է ասում, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: Պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի: Կա Լեռնային Ղարաբաղի բնակչություն, որը մինչ հակամարտությունը բաղկացած էր ադրբեջանցիներից և հայերից, որոնք հավասար իրավունքներ ունեն»,-ասել է Ալիևը:

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ լուծում է ընդունելի Ադրբեջանի համար, ապա դա տարածքային ամբողջականության վերականգնումն է, փախստականների վերադարձը,... այդ թվում Լեռնային Ղարաբաղ: Դա բխում է ՄԱԿ ԱԽ բանաձևերից և Հելսինկյան եզրափակիչ ակտից»,-ասել է Ալիևը:

ՌԴ արտաքին գործերի նախարր Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային ակումբի տարեկան ժողովի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությանը: Նա ասել է, որ այդպիսի հայտարարությունները չեն նպաստում երկխոսությանը։ «Կողմերը շատ լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում ասվել է, որ Ղարաբաղը Հայաստան է», ինչպես ժամանակին Ալբանիան հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիան է։ Նման հայտարարությունները չեն նպաստում քաղաքական գործընթացը վերսկսելու համար մթնոլորտի ձևավորմանը»,-ասել է Լավրովը։

Օգոստոսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում հայտարարել էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին, արձագանքելով Լավրովի հայտարարությանը, ասել է, որՀայաստանը եղել և մնում է աջակից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---