Փաշինյան. Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ՝ վատ է 9 հոկտեմբերի 2019 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում, խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին, մի օրինակ է բերել: Նա ասել է, որ Անկախության օրը Գյումրիում նույնքան ՀԴՄ է տպվել, որքան 15 օր առաջ, ինչը վատ նորություն է, հայտնում է Shantnews.am-ը: «Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հազար մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար: Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրը ինչ շարժ է արձանագրել. պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել են նույն չափ, ինչքան նախորդ օրերին, ասենք 15 օր առաջ»,-ասել է վարչապետը: Նա հավելել է, որ ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով է ավելացել, բայց կտրոնների թիվը չի փոխվել: «Սա շատ վատ նորություն է, ես գործընկերություն ասելով սա նկատի ունեմ: Իհարկե, Գյումրիի մեր հարգելի գործարարները իմացել են, որ հարկայինն այդ օրը ռեյդ չի անելու, ոչ մի բան չի լինելու: Բայց, չէ որ կառավարությունն այդպիսի մասշտաբային գործողություն է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն էր, բայց Գյումրիի բիզնեսն իր հերթին կես քայլ պե՞տք է անի, թե չէ»: Փաշինյանը մեկնաբանել է այսպես, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, դա պետք է երկխոսություն լինի: Նա ներկայացրել է դրական ցուցանիշներ ևս. «2019թ. առաջին 8 ամիսների տվյալներով նախորդ տարվա համեմատ 75 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, իհարկե, մի մասը առևտրաշրջանառության աճի հետ է կապված, բայց հետհեղափոխական ժամանակի հետ էլ է կապվում»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում Նա հիշեցրել է, որ ԱՄՆ–ն չի եղել եռակողմ համաձայնության անդամ ՔՊ պատգամավորի հետ միջադեպի գործով ձերբակալված Վարդանյանը տնյաին կալանքի տակ կլինի Նրա նկատմամբ որոշվել է կիրառել նաև 7 միլիոն դրամ գրավ |