Շեր. Թուրքերը գրեթե 2 մլն հայ են սպանել ու խոշտանգել

Շեր. Թուրքերը գրեթե 2 մլն հայ են սպանել ու խոշտանգել

PanARMENIAN.Net - Հայտնի երգչուհի և դերասանուհիՇերը (Շերիլին Սարգսյան) անդրադարձել է Սիրիայում ստեղծված իրավիճակին՝ գրառում կատարելով Twitter-ի իր միկրոբլոգում: Նա հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին:

«...Ես լսել եմ արյունարբու թուրքերի մասին, որոնք գրեթե 2 մլն հայ են սպանել ու խոշտանգել, դեռևս 11 տարեկանից սկսած: Հայաստանում գիտեն դրա մասին: Թուրքիայի զինվորները դեռ արյուն են տենչում: Հիմա նրանք ցեղասպանություն կգործեն քրդերի հանդեպ, Թրամփի օրհնությամբ»,-գրել է նա:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում:Գործողության առաջին օրը ընդհանուր առմամբ հարվածներ են հասցվել քրդերի 181 օբյեկտի: Նուն օրը թուրքական զորքերը ցամաքային գործողություն են սկսել և խորացել Սիրիայի տարածքում:Կան զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Գնդակոծության տակ են հայտնվել նաև հայաբնակ շրջանները:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---